ՆորություններՍպորտ

Զիդանը պնդում է, որ Ռեալը գնի Պոգբայի տրանսֆերը, Պերեսն ուրիշին է ուզում

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը՝ Ֆլորենտինո Պերեսի ու թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի գլխավորությամբ, դեռևս համաձայնության չի հասել կենտրոնական կիսապաշտպան ձեռք բերելու հարցում։ Այս մասին հաղորդում է ESPN FC-ն։

Պարբերականի տեղեկացմամբ՝ Զիդանը շարունակում է պնդել, որ ակումբը ձեռք բերի ՄՅՈՒ-ի կիսապաշտպան Պոլ Պոգբային։ Ինչ վերաբերում է Պերեսին, ապա նա առաջարկում է գնել «Տոտենհեմի» խաղացող Քրիստիան Էրիկսենին։

Էրիկսենի տարբերակը «Ռեալին» կօգնի նշանակալի գումար տնտեսել, քանի որ դանիացու պայմանագիրը նախատեսված է մինչև մյուս ամառ։ Պերեսը հույս ունի, որ լոնդոնցիները կհամաձայնեն ձմռանը 30 մլն եվրոյով հրաժարվել խաղացողից։

armsport.am

Ավելին
Back to top button
Close