ՄիջազգայինՆորություններ

«Պորոշենկոն պատասխան կտա այն ամենի համար, ինչ արել է». Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ նախկին նախագահ Պետրո Պորոշենկոն պատասխան է տալու այն ամենի համար, ինչ արել է: Այդ մասին Զելենսկին ասել է մամուլի մարաթոնային ասուլիսի ժամանակ, հայտնում է unian.net-ը:

«Պարոն Պորոշենկոն պատասխան կտա այն ամենի համար, ինչ նա արել է: Եվ ես չեմ ուզում ազդեցություն գործել դրա վրա, այդ ամենով կզբաղվեն իրավապահ մարմինները», ընդգծել է նախագահը: Նա ասել է նաեւ, որ Պորոշենկոն բազմիցս ցանկություն է հայտնել հանդիպել իր հետ:

Զելենսկին նաեւ նկատել է, որ նախկին նախագահը մեղադրում է միայն գործող իշխանություններին այն ամենի համար, ինչ կատարվում է Ուկրաինայի հետ:

«Նա ոչ մի կերպ չի ցանկանում պատասխանատվություն ստանձնել: Ես նրան ոչ մի բանում չեմ մեղադրի, ես պատրաստ եմ Ուկրաինան ընդունել այն ամենով հանդերձ, ինչ եղել է: Սա մեր երկիրն է, եւ ես պատրաստ եմ պատասխան տալ»,- նշել է նախագահը:

Նրա խոսքերով՝ այժմ եվրոպացի առաջնորդների հետ յուրաքանչյուր հանդիպման ժամանակ իրեն ասում են, թե չեն հավատում, որ նոր իշխանությունները կարող են անմիջապես փոխել ամեն ինչ: Զելենսկին նշել է, որ ինքը պատրաստ է փոխել երկրի հեղինակությունը:

Աղբյուր՝ unian.net

Ավելին
Back to top button
Close