ՄիջազգայինՆորություններ

Թրամփը Սիրիայում ռազմական գործողության համար Թուրքիային սպառնացել է «հուժկու հարվածով»

Պաշտոնական Վաշինգտոնը ուշադրությամբ հետեւում է Սիրիայում Անկարայի ռազմական գործողություններին եւ պատրաստ է «հուժկու հարված» հասցնել Թուրքիային, եթե նա «չխաղա ըստ կանոնների»: Այդ մասին, «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Ես ասում եմ, որ շատ ուժգին հարված կհասցնեմ Թուրքիային՝ ֆինանսապես եւ պատժամիջոցների ճանապարհով, եթե նա չխաղա կանոնների համաձայն»,-գրել է Թրամփը Twitter-ում:

ԱՄՆ նախագահի խոսքերով՝ ինքը խոսում է միաժամանակ հակամարտության երկու կողմերի հետ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց սիրիական ռազմարշավի մեկնարկի մասին, որն անցկացվում է «Խաղաղության ակունք» նշանաբանով։

Գործողությանը մասնակցում են նաև սիրիացի ապստամբները՝   «Սիրիայի ազգային բանակի» զինյալները։

Ըստ Էրդողանի՝ «Խաղաղության ակունք» գործողության նպատակն է «վերացնել Թուրքիայի հարավային սահմանին գտնվող ահաբեկչական միջանցքը, չեզոքացնել քուրդ զինյալներին և «Իսլամական պետության» ստորաբաժանումներին, ստեղծել անվտանգության գոտի և ապահովել սիրիացի փախստականների վերադարձի պայմանները»։

 

 Աղբյուր՝ «ՌԻԱ Նովոստի»

Ավելին
Back to top button
Close