Նորություններ

Դատախազը ՀՔԾ-ից պահանջել է Վիգեն Սարգսյանի վերաբերյալ գործը եւ ուղարկել ՔԿ. armtimes.com

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի վերաբերյալ քրեական գործը ՀՀ հատուկ քննչական ծառայությունից ուղարկվել է դատախազություն:

ՀՀ ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը մեր հարցին ի պատասխան ասաց, որ գործը հոկտեմբերի 4-ին է ուղարկվել դատախազություն՝ գործի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի պահանջով:

ՀՀ գլխավոր դատախազության հանրայաին կապերի բաժնից էլ մեր հարցմանն ի պատասխան ասացին, որ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության քննիչի որոշումը՝ քրեական գործն ըստ քննչական ենթակայության ուղարկելու մասին, վերացվել է եւ մի շարք անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ կատարելու անհրաժեշտությամբ պայմանավորված ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե՝ հետագա նախաքննությունը շարունակելու համար:

Նշենք, որ սույն գործը հենց Քննչական կոմիտեից էր ուղարկվել ՀՔԾ: Մինչ այդ ՔԿ-ն տղեկացրել էր, որ բավարար ապացույցներ են ձեռք բերվել պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքով որպես մեղադրյալ ներգրավելու համար:

Մասնավորապես՝ քրեական գործով հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ հաշվեկշռում գտնվող տարածքների, բացառությամբ ՀՀ պաշտպանության նախարարի կողմից հաստատված ցանկում ներառված տարածքների, որոնք ենթակա չեն սեփականության իրավունքով տրամադրման, անհատույց օգտագործման իրավունքով բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողներին տրամադրման հարցի քննարկման լիազորությունը վերապահված է եղել ՀՀ ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովին, որը պետք է ղեկավարվեր ՀՀ կառավարության 07.03.2007թ. թիվ 384-Ն որոշմամբ, սակայն Երևան քաղաքի Գ.Հասրաթյան փողոցի 25/6 շենքի թվով 71 բնակարաններից 29-ի հատկացումների վերաբերյալ որոշում է կայացրել ՀՀ պաշտպանության նախարարը, և այդ բնակարանների հատկացման հարցն ընդհանրապես չի քննարկվել հանձնաժողովի կողմից։

ՔԿ հաղորդագրությունն այս գործի առնչությամբ ամբողջությամբ այս հղումով:

armtimes.com

Ավելին
Back to top button
Close