ՆորություններՍպորտ

40 տարվա դադարից հետո Իրանում կանայք ստադիոն այցելեցին․ հավաքականը հաղթեց գերխոշոր հաշվով

Իրանի հավաքականը Աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլի երկրորդ տուրի խաղում սեփական հարկի տակ ընդունել էր Կամբոդիայի հավաքականին։

Հանդիպումը պատմական էր իրանցիների համար։ Բանն այն է, որ 40 տարվա դադարից հետո իրանցի կանայք հնարավորություն ունեցան դարձյալ մարզադաշտ այցելելու։ ՖԻՖԱ-ի մեծ ջանքերի շնորհիվ Իրանի կառավարությունը թույլատրեց կանանց այցելել ֆուտբոլային խաղերի։

Իրանի հավաքականը գերխոշոր հաշվով հաղթեց Կամբոդիայի հավաքականին։ Տանտերերը 14 անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը։

Իրանը երկու հաղթանակ է տարել և առաջատար է իր ընտրական խմբում։

armsport.am

 

Ավելին
Back to top button
Close