Նորություններ
Քրդերը պատասխանում են թուրքերի հարձակումներին. կա 9 վիրավոր

Սիրիայի քրդական ուժերն ի պատասխան Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական գործողությունների արկակոծել են Թուրքիայի սահմանամերձ Աքչաքալե, Ջեյլանփընար շրջանները։
Արկերից երկուսն ընկել են Աքչաքալեում, ինչի հետևանքով 3 մարդ է վիրավորվել։ Իսկ Ջեյլանփընարում արկակոծման հետևանքով վիրավորվել է 6 մարդ։
Դրանից հետո Աքչաքալեի քաղաքապետարանը քաղաքացիներին խորհուրդ է տվել հեռու մնալ սահմանից։
Հիշեցնենք, որ քրդերի դեմ Թուրքիայի ռազմագործողությունը մեկնարկել էր հոկտեմբերի 9-ին։ Թուրքական զինուժի ներխուժումը Սիրիա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ամերիկյան զինված ստորաբաժանումները լքեցին Եփրատ գետի արևելյան հատվածը։