ՆորություններՍպորտ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Լիխտենշտեյն

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը սկսում է իր ուղևորությունը դեպի Լիխտենշտեյն՝ մասնակցելու ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի հանդիպմանը:

Այսօր՝ ժամը 17:00-ին, Հայաստանի հավաքականի անդամները մեկնել են Գերմանիա, որտեղից կուղեւորվեն դեպի Շվեյցարիա, այնուհետև Լիխտենշտեյն։

Հիշեցնենք, որ մեր ընտրանին հոկտեմբերի 12-ին կմրցի Լիխտեյնշտեյնի հավաքականի հետ, իսկ հոկտեմբերի 15-ին կկայանա Ֆինլանդիա — Հայաստան հանդիպումը:

Լուսանկարները՝ Զվարթնոց օդանավակայանից

Ավելին
Back to top button
Close