ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Մարդու եւ կոկորդիլոսի 20-ամյա ֆենոմենալ բարեկամությունը

Այս արտասովոր պատմությունը սկսվել է 1989թ.-ին՝ Կոստա Ռիկայում: Ձկնորս Ժիլբերտո Շեդոնը ձկնորսությունից տուն էր վերադառնում եւ գետի մեջ վիրավոր կոկորդիլոսի է տեսնում:  Հսկա կենդանու վրա ինչ-որ մեկը կրակել էր, եւ գնդակը խրված մնացել էր նրա աչքի մեջ:

Ժիլբերտոն որոշում է կենդանուն տուն տեղափոխել եւ նրա սատկելուց հետո վաճառել կաշին: Բայց կոկորդիլոսը չէր պատրաստվում հրաժեշտ տալ կյանքին: Ի վերջո ձկնորսի մոտ խղճահարություն է առաջանում: Նա կենդանուն պարբերաբար կերակրում է, անվանակոչում Պոչո, ինչը թարգմանաբար նշանակում է «ամրակազմ գեղեցիկ երիտասարդ»:

Իշխանությունները տեղեկանում են, որ Ժիլբերտոն տանը կոկորդիլոս է պահում, ինչն արգելված էր օրենքով: Համագյուղացիները կարծում էին, որ նա խելագարվել է: Ժիլբերտոյի կինը նույնպես այդ կարծիքին էր, եւ որոշում է հեռանալ ամուսնուց:

Մի օր տղամարդը Պոչոյին բաց է թողնում գետի մեջ, սակայն մյուս առավոտ կենդանուն հայտնաբերում է իր տան ծածկապատշգամբի վրա: Եվ այդ օրվանից մարդն ու հսկա սողունը երբեք չբաժանվեցին:  Նրանք միասին ապրեցին ավելի քան 20 տարի, ինչն աննախադեպ երեւույթ է:

Ժիլբերտոն կրկին ամուսնանում է: Նրա կինը պատմում է. «Ես չեմ խանդում ամուսնուս, դա ընդհանրապես այլ սեր է: Պոչոն կարծես իմ որդին լինի»:

Կինը սկզբնական շրջանում վախենում էր, որ կոկորդիլոսը կարող է ուտել ամուսնուն: Չէ՞ որ վերջինս սիրում էր երեկոները լողալ Պոչոյի հետ, իսկ կոկորդիլոսները հենց օրվա այդ ժամին են որս անում եւ դառնում ագրեսիվ:

Սակայն փոխադարձ վստահությունը շատ մեծ էր, եւ ով տեսնում էր միասին լողացող մարդուն եւ հսկա երկկենցաղին, ապշահար էր լինում:

Կոստա Ռիկայի իշխանությունները Ժիլբերտոյին թույլատրում են կենդանուն պահել տանը: Աշխարհի տարբեր անկյուններից ժամանող զբոսաշրջիկները ցանկություն էին հայտնում գալ եւ տեսնել բարեկամ դարձած մարդուն եւ 450 կգ-ոց սողունին:

Պոչոն կյանքից հեռանում է 2011թ.-ին՝ 55 տարեկանում: Մինչ օրս աշխարհում չի եղել մարդ-կոկորդիլոս հրաշք բարեկամության նմանօրինակը:

 Աղբյուր՝ Fishki.net

Ավելին
Back to top button
Close