Նորություններ

Հանձնարարական կա քննարկելու, հասկանալու՝ ինչպես ենք մենք կարողանալու ապահովել Սիրիայում բնակվող հայերի անվտանգությունը. ԱԽ քարտուղար

Այսօր կառավարությունում սիրիական խնդրի վերաբերյալ դռնփակ քննարկում տեղի ունեցավ: ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Սիրիայի հայաբնակ բնակավայրերը ՀՀ իշխանության ուշադրության կենտրոնում են.

«Հանձնարարական կա քննարկելու, հասկանալու, թե ինչպես ենք մենք կարողանալու ապահովել Սիրիայում բնակվող հայերի անվտանգությունը, նաև պետք է հասկանանք, թե ինչպիսի օգնություն ենք մենք կարողանալու ցուցաբերել»,- ասաց Գրիգորյանը։

Վերջնական որոշումներ կկայացվեն մինչև օրվա վերջ քննարկումների արդյունքում, հայտնեց Արմեն Գրիգորյանը:

Ինչ վերաբերում է Հայաստանի հումանիտար առաքելությանը, Արմեն Գրիգորյանն ասաց, որ առաքելությունը մարտական գործողություններին չի խառնվելու, և Սիրիայում որևէ վտանգ չի սպառնում նրանց:

Արմեն Գրիգորյանն անդրադարձավ նաև Վիտալի Բալասանյանի հայտարարություններին:

Նշեց, որ իրավապահ մարմինները պետք է ճշտեն՝ Վիտալի Բալասանյանի հայտարարություններում հանցակազմ կա՞ր, թե՞ ոչ.

«Մոտեցում կա, որ եթե պաշտոնյաների միջև խոսակցություններ են լինում, դա կարող է ազդել երկրների հարաբերությունների վրա, մինչդեռ այդպես չէ»

Ավելին
Back to top button
Close