Նորություններ

Հայկական ավիաընկերության An-74 օդանավը վթարային վայրէջք է կատարել Սոմալիում

Հայկական «Մարս ավիա» ավիաընկերության An-74 բեռնատար օդանավը վթարային վայրէջք է կատարել Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում:

«Օդանավն առանց շասսիի վթարային վայրէջք է կատարել: Միջադեպի հետեւանքով ինքնաթիռը վնասվել է եւ վերանորոգման կարիք ունի»,-հաղորդել են ՀՀ քաղավիացիայի կոմիտեի մամուլի ծառայությունից:

Օդանավում են գտնվել միայն անձնակազմի անդամները, ովքեր չեն տուժել:

Ավելին
Back to top button
Close