ՄիջազգայինՆորություններ

Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ ուղիղ բանակցությունների

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է ուղիղ բանակցությունների ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ ձերբակալված եւ գերեվարված Ուկրաինայի քաղաքացիների ազատ արձակման հարցով, տեղեկացնում է hromadske.ua-ն:

Այդ մասին Զելենսկին հայտնել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Եթե «նորմանդական ձեւաչափը» հետաձգվի, ապա մենք կգտնենք այլ ձեւաչափեր մեր մարդկանց վերադարձնելու համար: Կա տարբերակ, որն աշխատեց… ՌԴ նախագահի հետ իմ ուղիղ բանակցությունները: Մարդկանց վերադարձից հետո ես պատրաստ եմ ուղիղ բանակցությունների»,-հայտարարել է Ուկրաինայի նախագահը:

Նա նշել է, որ կան անձանց ցուցակներ, որոնց պետք է վերադարձնել Ուկրաինա:

«Այդ ցուցակները մեր կողմից նախապատրաստվել են, մենք պատրաստ ենք: Այդ ցուցակների մի մասն արդեն քննարկվել է Մինսկի ձեւաչափով, սակայն որոշումը, կարծում եմ, կկայացվի «նորմանդական ձեաչափի» հանդիպման ժամանակ»,-հայտնել է Զելենսկին:

 

Աղբյուր՝ hromadske.ua

Ավելին
Back to top button
Close