Նորություններ

Նիկոլ Փաշինյանը կընդունի սևազգեստ մայրերին առաջիկա օրերին

Այսօր կառավարության շենքի դիմաց կրկին բողոքի ակցիա էին իրականացնում զոհված զինծառայողների մայրերը՝ պահանջելով հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Վերջիններս մոտ մեկ ամիս առաջ գրավոր դիմել են կառավարություն՝ զոհված զինծառայողների ընտանիքներին ևս 30 մլն դրամ հատկացնելու առաջարկով։

«Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանի հետ հանդիպեց վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը և խոստացավ կազմակերպել հանդիպում վարչապետի հետ։ Նաիրի Սարգսյանի հետ հանդիպումից հետո Մարգարիտա Խաչատրյանը հայտարարեց. «Վարչապետը ևս մեկ անգամ չանտեսեց մեր մայրերի հավաքույթը»:

Տեղեկացրեց, որ Նաիրի Սարգսյանը հեռախոսահամարներ վերցրեց, որ երկուշաբթի կամ երեքշաբթի զանգի մանրամասները ճշտելու։ Զոհված զինծառայողների ծնողների և մի կնոջ միջև վիճաբանություն տեղի ունեցավ, այն բանից հետո, երբ մի կին մոտեցավ զոհված զինծառայողների ծնողներին և ասաց, թե՝ բավական է «մուրացկանի նման գումար ուզեք», սա զայրացրեց ծնողներին և վիճաբանություն սկսվեց։

Ավելին
Back to top button
Close