ՄիջազգայինՆորություններ

Ադրբեջանի 22-ամյա քաղաքացուն Կիեւում սպանել են եւ փորձել մասնատել

Կիեւի բնակարաններից մեկում սպանել են Ադրբեջանի 22-ամյա քաղաքացուն, այնուհետ փորձել են մասնատել նրա մարմինը, հայտնում է unian.net-ը:

Ուկրաինացի իրավապահները սպանությունն իրականացնելու մեջ կասկածել են նույն երկրի 23-ամյա մի քաղաքացու: Այդ մասին հայտնել են Կիեւի դատախազությունից:

Ոստիկանություն են դիմել շենքի բնակիչները՝ հայտնելով, որ Չիգորինի փողոցի շենքերից մեկի բնակարանից գազի հոտ հիշեցնող տհաճ հոտ է գալիս:

Երբ փրկարարները ժամանել են դեպքի վայր, բնակարանի մուտքի մոտ նկատել են արյան հետքեր: Կանչով դեպքի վայր մեկնած օպերատիվ քննչական խումբը կոտրել է դուռը եւ բնակարնում հայտնաբերել 22-ամյա ադրբեջանցու դին՝ դանակի հարվածների հետքերով եւ բազմաթիվ մարմնական վնասվածքներով:

Իրավապահները բնակարանում հայտնաբերել են նաեւ բենզասղոց, վառելիքով լի տարա, ռետինե դիմակ, կացին, փաթեթներ եւ այլ իրեր, որոնց օգնությամբ  մարմինը մասնատելու եւ տեղափոխելու միջոցով,  մարդասպանը  ծրագրել է թաքցնել հանցագործության հետքերը:
Ուկրաինացի իրավապահներն ապացույցներ են ձեռք բերել, որ հանցագործությունն իրականացրել է Ադրբեջանի 23-ամյա մի քաղաքացի, որը սպանվածի ծանոթն է եղել: Հարուցվել է քրեական գործ:

 

Աղբյուր՝ unian.net

Ավելին
Back to top button
Close