ՄիջազգայինՆորություններ

Թուրքերը Սիրիայի Թել Աբյադ քաղաքի ուղղությամբ ցամաքային ներխուժման փորձ են անում

Հալեպի հայկական համայնքի պաշտոնաթերթ «Գանձասարը» հայտնում է, որ թուրքական ուժերը Սիրիայի Թել Աբյադ քաղաքի ուղղությամբ ցամաքային ներխուժման փորձ են անում: Թել Աբյադ և Ղամիշլի քաղաքների ռմբակծության հետևանքով արդեն կա 8 զոհ (որից 2-ը՝ քրիստոնյա) և 20 վիրավոր: Հայտնի է դարձել, որ Թել Աբյադում 16 հայ ընտանիք կա, որոնց նախատեսվում է տարհանել:

Նշվում է, որ այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Ղամիշլիի հայկական դպրոցները, անվտանգության նկատառումներից ելնելով, փակ կլինեն: Հրկիզվել են մի շարք բնակարաններլ: Ղամիշլիի Փշեյրիե թաղամասի բնակչությունը տեղափոխվել է Ուսթա հայաբնակ թաղամաս, որտեղ ավելի ապահով է:

Ավելին
Back to top button
Close