Նորություններ

Տուրիստական գործակալությունից տուժած քաղաքացիները կառավարության օգնությունն են ակնկալում

Կառավարության դիմաց այսօր բողոքի ակցիա էին իրականացնում «Travelan» տուրիստական ընկերության տնօրեն Աննա Սահակյանի գործունեությունից տուժած քաղաքացիները։

Ըստ հավաքվածների՝ տուժել է մոտ 250 քաղաքացի, նրանք էլեկտրոնային տարբերակով գնել են տոմսեր, բայց  չվերթ չի իրականացվել, տոմսերի գումարն էլ չի վերադարձվել նրանց։

Քաղաքացիները պահանջում են կառավարությունից ապահովել արդար դատաքննության ընթացքը և համապատասխան քայլեր ձեռնարկել իրենց գումարները վերադարձնելու համար։

Տեղեկացրին նաև, որ ընդհանուր գումարը կազմում է շուրջ 250 հազար ԱՄՆ դոլար։

Նշենք, որ Աննա Սահակյանն այս պահին կալանավորված է, նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ։

Տուժածներն իրենց բողոք-նամակը նախարար Հակոբ Արշակյանի միջոցով փոխանցեցին կառավարությանը։

Քաղաքացիները նշեցին՝ վեց ամիս շարունակ սպասում են արձագանքի, սակայն մինչ այս պահը արդյունք չկա։

Ասացին, որ տեղեկություններ ունեն, թե Աննա Սահակյանի ծնողներն  ուզում են գրավի դիմաց ազատ արձակել նրան, իսկ իրենք ոչինչ անել չեն կարող։ Աննա Սահակյանի հետ առերեսում չի եղել, նշեցին քաղաքացիներն՝ ընդգծելով, որ գործի ընթացքի մասին իրենց տեղեկություններ չեն հայտնում։

Ավելին
Back to top button
Close