Նորություններ

«Քաղաքական խոսքում բռնության, դրա սպառնալիքի, անգամ բռնության հնարավորության մասին հիշատակումը նույնքան բացարձակ մերժելի են, որքան ցանկացած այլ ոլորտում»

Քաղաքական խոսքում բռնության, դրա սպառնալիքի, անգամ բռնության հնարավորության մասին հիշատակումը նույնքան բացարձակ մերժելի են, որքան ցանկացած այլ ոլորտում։

Բռնությունը կամ բռնության սպառնալիքն անթույլատրելի են սկզբունքորեն՝ անկախ նրանից երբ և ում կողմից է արվում կամ ում է ուղղված։

Դրանք վտանգում են մարդու իրավունքների համակարգը երկրում և խաթարում համերաշխությունը հասարակությունում։ Առանց այդ էլ վիրավորանքն ու ատելության խոսքը վտանգավոր չափերի են հասել։

Բոլորս պետք է մեր օրինակով նպաստենք համերաշխությանը, իսկ հանրային, այդ թվում՝ քաղաքական, ու հասարակական գործիչները պետք է հրապարակային խոսքում զերծ մնան ցանկացած այնպիսի ձևակերպումից, որը կարող է ընկալվել որպես բռնություն, բռնության սպառնալիք կամ անգամ բռնության հավանականություն և առաջացնել լարվածություն։

Արման Թաթոյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

Ավելին
Back to top button
Close