Նորություններ

Կառավարությունն անցկացնում է հերթական նիստը. օրակարգում ընդգրկված է 48 հարց. ՈՒՂԻՂ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հոկտեմբերի 10-ին, անցկացնում է հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 48 հարց, որից 29-ը չզեկուցվող, երկուսը՝ գաղտնի:

Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.

— Տրդատ Սարգսյանին Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի պաշտոնից ազատելու մասին,

— «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների՝ ազատազրկման հետ չկապված պատիժների կատարման փոխանցման մասին» Կոնվենցիայի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին,

— «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին

— «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության մասին

— Հայաստանի Հանրապետության, Գյումրու քաղաքապետարանի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Գյումրու քաղաքային ճանապարհներ. Տրանշ Բ» դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին

— «Բարի մամա» բարեգործական հասարակական կազմակերպությանն առանց մրցույթի կառուցապատման իրավունքով հողամաս տրամադրելու մասին

— Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների զինված ուժերի հումանիտար ականազերծման համատեղ ինժեներական ստորաբաժանման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը համաձայնություն տալու մասին

— «Ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման կարգը սահմանելու մասին» եւ այլ հարցեր:

Ավելին
Back to top button
Close