ՄիջազգայինՆորություններ

Թուրքական զինուժը ռմբակոծում է Սիրիայի Ռաս էլ-Այն քաղաքը. Կան զոհեր եւ վիրավորներ

Թուրքական բանակը վերսկսել է սիրիական սահմանային Ռաս էլ-Այն քաղաքի ռմբակոծությունը, հայտնում է Սիրիայի պետական հեռուստաընկերությունը:

Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիայի զինուժը և «Սիրիայի ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը «Խաղաղության ակունք» գործողության շրջանակում ցամաքային հարձակում են սկսել Սիրիայի հյուսիսում՝ ընդդեմ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության եւ «Իսլամական պետության» զինյալների:

Նույն օրը թուրքական օդուժը հարվածներ էր հասցրել սիրիական Հասեքե շրջանի Ռաս էլ-Այն եւ Թել Աբյադ քաղաքների ուղղությամբ:

Ռմբակոծությունների հետեւանքով ավերվել է քրդական ստորաբաժանումներին պատկանող ավելի քան 180 օբյեկտ: Հաղորդվում է 8 զոհի եւ տասնյակ վիրավորների մասին:

 Աղբյուր՝ «ՌԻԱ Նովոստի»

Ավելին
Back to top button
Close