ՄիջազգայինՆորություններ

Հասան Ռոհանի. «Սիրիայում հիմնական խնդիրը ոչ թե Եփրատի արևելքն է, այլ Իդլիբն է»

Իրանի նախագահ Հասան Ռոհանին Թուրքիայի կողմից Եփրատի արևելքում ծրագրված ռազմական գործողության վերաբերյալ հայտարարել է, որ անվտանգության հետ կապված Թուրքիայի մտահոգությունները տեղին են:

«Պետք է փարատվեն անվտանգության շուրջ Թուրքիայի մտահոգությունները: Դրա համար պետք է ճիշտ ճանապարհ ընտրվի»,-ասել է Ռոհանին:

Իրանի նախագահը հիշեցրել է Անկարայում Թուրքիա-Ռուսաստան-Իրան եռակողմ գագաթնաժողովում հնչեցրած իր խոսքերը, ըստ որոնց՝ Թուրքիայի հարավային սահմանը և Սիրիայի հյուսիսը անվտանգ  կարող են լինել այն դեպքում, երբ սահմանում կլինի Սիրիայի բանակը: Նա այնուհետև նշել է, որ անհրաժեշտ է բոլորի օգնությունը, որպեսզի տարածաշրջանից դուրս գան ամերիկացիները և հաստատվի Ասադի իշխանությունը:

Իրանը Թուրքիայից պահանջել է, որ զգուշավորություն դրսևորի և վերանայի այդ հարցը, քանի որ ընտրված ուղին վնասաբեր է թե Սիրիայի, թե Թուրքիայի և թե տարածաշրջանի համար:

Ռոհանին համոզմունք է հայտնել, որ Սիրիայում հիմնական խնդիրը ոչ թե Եփրատի արևելքն է, այլ Իդլիբը:

Նա անհրաժեշտ է համարել, որ Սիրիայում խաղաղության և կայունության ապահովումը, որպեսզի փախստականները կարողանան վերադառնալ իրենց տները:

ermenihaber.am

Ավելին
Back to top button
Close