ՄիջազգայինՆորություններ

Ադրբեջանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան. Գախարիան Ադրբեջանում է

«Վարչապետի առաջին այցն Ադրբեջան պատահական չէ, քանի որ մենք վստահ ենք, որ այս այցը ևս մեկ անգամ ապացուցելու է մեր թշնամիներին և մեզ սիրողներին, որ Ադրբեջանի և Վրաստանի միջև չկան խնդիրներ, որոնք եղբայրական և բարեկամական ճանապարհով չլուծվեն», — ասել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ:

Վրաստանի վարչապետի պաշտոնական այցն Ադրբեջանի Հանրապետություն սկսվել է նախագահ Ալիևի հետ հանդիպումով:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության առանցքային ոլորտներին, երկկողմ համագործակցության օրակարգի կարևոր հիմնախնդիրներին, ինչպես նաև Վրաստանի և Ադրբեջանի համատեղ իրականացվող նախագծերի աշխատանքներին:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահին՝ ջերմ ընդունելության համար:

Aliq.ge

Ավելին
Back to top button
Close