ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

Պուտինն ու՞ր գնաց, ու՞մ հետ, հանդիպե՞ց Քոչարյանին, տրամադրությունը լա՞վ էր․․․ «Մեր շահերն իջել են կենցաղային մակարդակի»

Չնայած ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը Հայաստան բերեց անդամ երկրների ղեկավարներին, Իրանի նախագահին և Սինգապուրի վարչապետին, սակայն հայ հասարակության ուշադրության կենտրոնում ոչ թե բուն միջոցառումն էր, կամ այն, թե Հայաստանի շահեկանության տեսակետից ինչ քննարկումներ տեղի ունեցան, այլ որոշակի ոչ էական դետալներ։ Օրինակ՝ Պուտինը կգա՞ Հայաստան, նա կհանդիպի՞ Հայաստանի վարչապետի հետ, կհանդիպի՞ Ռոբերտ Քոչարյանի հետ, ո՞վ կդիմավորի ՌԴ ղեկավարին օդանավակայանում և այլն․․․

Քաղաքագետ Մանվել Սարգսյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում, անդրադանալով տեղի ունեցածին, նշում է՝

«Ամսի 1-ից հետո մի շաբաթ անցավ և պարզվեց, որ բուն միջոցառումն իսկապես որևէ մեկին չի հետաքրքրել ու չի հետաքրքրում։ Եվ սա լուրջ խնդիր է, այսինքն, մեր շահերն իջել են կենցաղային մակարդակի»։

ԵԱՏՄ-ն բանտ էր անդամ պետությունների համար հինգ տարի շարունակ։, կարծում է Մանվել Սարգսյանը։

«Այսօր մնացել է այդ ձևական մեխանիզմը, որն ընդամենը օգտագործվում է լրիվ ուրիշ ստրատեգիա, լրիվ ուրիշ երկրների հետ ուրիշ հարաբերություններ ստեղծելու համար»,-ասում է քաղաքագետը։ Այդ բանտային հինգ տարին վերջացել, ինքը վերջացել է հենց թավշյա հեղափոխությունից հետո և այդ հեղափոխությամբ»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև։

Ավելին
Back to top button
Close