ԱՌԱՆՑՔՈՒՄՆորություններ

«Իրավական լուծումը չի կարող լինել այն, որ բավարարվի պառլամենտի կողմից ներկայացված նախագիծը». Սիրանույշ Սահակյան

Իմ ակնկալիքն այն էր, որ ուժային կառույցների ղեկավարների պաշտոնները թողնելիս պետք է հստակ բացատրություններ տրվեին՝ արդյոք կային տարաձայնություններ, կամ արդյոք ռեֆորմներն էին, որ չէին բավարարում քաղաքական թիմին»,- ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման շրջանակներում անդրադառնալով Վալերիյ Օսիպյանի՝ գլխավոր խորհրդականի պաշտոնից ևս ազատվելուն՝ նշեց «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության հիմնադիր անդամ Սիրանույշ Սահակյանը՝ հավելելով, որ կոնկրետ այս դեպքում միջանձնային հարաբերությունները ևս կարող էին գործոն հանդիսանալ:

Ինչ վերաբերում է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ օրենքի նախագծին, որն արդեն ներկայացվել է Սահմանադրական դատարան, Սիրանույշ Սահակյանն ընդգծեց.

«Խիստ մտահոգիչ եմ համարում որոշման նախաբանում տեղ գտած մի քանի ձևակերպումներ, օրինակ՝ անդամ-դատավոր ձևակերպումը, որը կարծես թե վերակենդանացնում է ամիսներ առաջ շահարկված բառախաղը, որի կապակցությամբ կար միասնական քննադատող արձագանք իրավաբանական համայնքի կողմից»:

Իրավաբանի համոզմամբ՝ նախագիծը խիստ խնդրահարույց է և՛ բովանդակային տեսակետից, և՛ ներկայացված ժամկետների առումով:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ կանխատեսումներ ունի Սահմանադրական դատարանի ներկայիս կազմի արձագանքի վերաբերյալ, Սահակյանն ընդգծեց.

«Ես ակնկալում եմ իրավական որոշում, իսկ իմ կողմից մատնանշված հանգամանքների պարագայում չի կարող իրավական լուծումը լինել այն, որ բավարարվի պառլամենտի կողմից ներկայացված նախագիծը, այսինքն, որ դադարեցվեն Հրայր Թովմասյանի լիազորությունները»:

Ավելին
Back to top button
Close