Նորություններ

«ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպմանը շոշափվել է գազի հարցը». Մհեր Գրիգորյան

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով գազի սակագնի հնարավոր փոփոխություններին, ասաց, որ բազմիցս է նշել, որ գազի սակագինը բաղկացած է առնվազն 3 կարևորագույն, ֆունդամենտալ բաղադրիչներից՝ գինը սահմանին, հայկական «Գազպրոմ Արմենիա»-ի ներդրումային ծրագիրը և վերջինիս ընթացիկ ծախսերը:

«Վստահ եմ, որ ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպմանը շոշափվել է գազի հարցը, բայց չեմ կարծում, որ ավելի որոշակի է դարձել գնի հետ կապված»:

Գրիգորյանի խոսքերով՝ շատ երկար չի տևի, բայց կոնկրետ ժամկետ նույնպես չի կարող նշել, որովհետև բանակցություններ են ընթանում ամեն օր:

Անդրադառնալով նաև հիփոթեքային վարկից օգտվելու եկամտային հարկի վերադարձի պայմանների փոփոխությանը՝ Գրիգորյանն ասաց, որ իրականության մեջ երբ խոսում ենք թիրախների մասին, պետք է հստակ պատկերացնենք, որ եթե մենք տալիս ենք եկամտահարկի գծով արտոնություն, նշանակում է՝ ինչ-որ չափի գումար բյուջեն չի ստանում:

 

Ավելին
Back to top button
Close