Նորություններ

Չեմ կարծում, որ այդ հայտարարության տակ ստորագրած մարդիկ ազնիվ են իրենց հետ. իրավապաշտ

Հասարակական, քաղաքական որոշ գործիչներ նախաձեռնել են ստորագրահավաք՝ ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի: Թեմայի վերաբերյալ ԳԱԼԱ-ի զրուցակիցն է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:

-Ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի՝ հայտարարություն է տարածվել, որը ստորագրել է 36 մարդ։ Ի՞նչ դիտարկումներ ունեք հայտարարության հետ կապված:

-Մարդիկ կարող են պաշտպանել ում ցանկանում են, իրավունք ունեն, բայց ես չեմ կարծում, որ այս հայտարարության տակ ստորագրած մարդիկ ազնիվ են իրենց հետ կամ հասարակության հետ: Սա է խնդիրը:

— Այդ հայտարարությունում հակասահմանադրական գործողությունների, դատարանների վրա ճնշումների մասին է բարձրաձայնվում: Ընդհանրապես այս հայտարարությունը կամ ստորագրող անձանց ցանկն անակնկա՞լ էր Ձեզ համար, թե՞, այնուամենայնիվ, սպասելի էր:

-Անակնկալ որևէ բան չկա, պարզ է, որ Ռոբերտ Քոչարյանի թիմակիցներն ամեն ինչ փորձում են անել, որպեսզի դատավարությունը կամ տեղի չունենա, կամ եթե պետք է տեղի ունենա, նրան հաղորդեն արհեստական ինչ-որ գույներ, որոնք իրականում գոյություն չունեն: Տեղի է ունենում նորմալ դատական պրոցես, որին եթե չխոչընդոտեն, արհեստական չմիջամտեն, ամեն ինչ շատ ավելի նորմալ կընթանա:

-Այսինքն՝ սա Դուք արհեստական միջամտություն եք դիտարկում դատաիրավական գործընթացին:

-Ես սա համարում եմ սարքած և արհեստական գործընթաց, բայց միևնույն է՝ զարգացումների վրա սա լուրջ ազդեցություն ունենալ չի կարող:

-Նրանք նաև համախմբման կոչեր են անում, անվտանգության մասին են նշում՝ սթափության կոչեր անում՝ ընդգծելով, որ հայկական երկու պետությունների անվտանգությունը լուրջ սպառնալիքի տակ է հայտնվելու: Այս շեշտադրումներին ինչպե՞ս եք վերաբերվում:

-Նրանք, ովքեր համախմբել են, եթե այդ «համախմբել» բառը կարելի է օգտագործել (ես այդ «համախմբվել» բառը կօգտագործեի միայն չակերտների մեջ), ապա մեկ տարվա ընթացքում մենք տեսնում ենք՝ ովքեր են, տեսնում ենք՝ ինչպես են աշխատում, տեսնում ենք՝ ինչ են անում, տեսնում ենք նրա որակը: Ավելին երևի չեն էլ կարողանա անել: Թե ինչու են անվտանգության հետ կապում, նրանց պետք է հարցնել, սա սովորական քրեական գործ է, պետք է ընթանա սովորական ընթացակարգով: Տեղի են ունեցել լուրջ հանցագործություններ 2008 թվականին, 2008 թվականից հետո նույնպես, և այդ հանցագործությունները պետք է ստանան իրենց պատասխանը: Եթե Ռոբերտ Քոչարյանը կամ նրա աջակիցները համարում են, որ անմեղ է Քոչարյանը, ապա պետք է շահագրգռված լինեն, որ սկսեն դատական գործընթացները, և դատարանով ապացուցվի այդ անմեղությունը, ոչ թե արհեստական խոչընդոտներ ստեղծեն:

Հերմինե Ղարիբյան

Ավելին
Back to top button
Close