ԱՌԱՆՑՔՈՒՄՆորություններ

Շփոթ է առաջացել՝ արդյոք ԱԺ-ն ընդունում է ՍԴ այդ կազմի լեգիտիմությունը. փաստաբան

«Այն հարցերը, որոնք որ բարձրացվել են, օբյեկտիվ իրականության մեջ տեղ ունեն, բավարա՞ր են արդյոք դրանք, որպեսզի դադարեցվեն Հրայր Թովմասյանի լիազորությունները, այստեղ մի փոքր վերապահում ունեմ»,- ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման շրջանակներում նման տեսակետ հայտնեց փաստաբան Գևորգ Գյոզալյանը՝ հավելելով, որ այն ամենը, ինչ որ ներկայացվում է, առավելագույնը կարող է հիմք հանդիսանալ խիստ նկատողության.

«Ազգային ժողովն ավելի հստակ հիմք ուներ կոնկրետ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու, դա անհամատեղելիության խնդիրն էր, երբ Հրայր Թովմասյանը, լինելով ԱԺ պատգամավոր, միաժամանակ ընտրվեց ՍԴ անդամ»:

Ինչ վերաբերում է ՍԴ անդամների արձագանքին, փաստաբանն ասում է.

«Ես լիահույս եմ, որ 30-օրյա ժամկետում ինչպիսի որոշում էլ կայացնել, կլինի պատճառաբանված»:

Ըստ Գյոզալյանի՝ արդարության ճգնաժամի խնդիրը դեռևս լուծված չէ, և նման պայմաններում շփոթ է առաջացել՝ արդյոք ԱԺ-ն ընդունում է ՍԴ այդ կազմի լեգիտիմությունը:

Ավելին
Back to top button
Close