Նորություններ

Գյումրիում խոշոր չափերի չարաշահումներ են արձանագրվել

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, Շիրակի մարզային վարչության և Մուշի բաժնի քրեական հետախույզների հետ համատեղ, Գյումրիում կոռուպցիոն բնույթի առերևույթ հանցագործության դեպք են բացահայտել:

Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները պարզել են, որ Գյումրիի աթլետիկայի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրենը, ըստ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների, 2009-2019թթ. ընթացքում, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, մարզադպրոցում 6 քաղաքացու, ոմանց` մարզիչ, ոմանց որպես հավաքարար է հրամանագրել, այդ թվում և իր որդուն ու կնոջը, որոնք փաստացի չեն ներկայացել աշխատանքի, սակայն նրանց անվամբ դուրս գրված, այս պահին քննությանը հայտնի տվյալներով, ընդհանուր մոտ 30 միլիոն դրամ աշատավարձերի գումարը յուրացվել է:

Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Ձեռնարկվում են միջոցառումներ` բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:

Ավելին
Back to top button
Close