Նորություններ

Մտածում եմ ստեղծել օծանելիք՝ հայկական ծաղիկների բույրով. Քիմ Քարդաշյան

Ամերիկահայ աստղը Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող WCIT համաժողովի ընթացքում իր ելույթում խոսել է Հայաստանում ծնված իր նոր գաղափարների մասին:

«Հայաստանից գնում եմ մեծ գաղափարով, որն առաջացել է այստեղ: Մտածում եմ ստեղծել օծանելիք, որը կլինի հայկական ծաղիկների բույրով»:

Քարդաշյանը շեշտել է, որ  շատ հպարտ եմ այստեղ լինելու համար:

«Երեխաներին մկրտեցինք, նկարահանումներ արեցինք։ Այս կոնֆերանսը շատ լավ «արդարացում» էր այստեղ գալու համար։ Այնքան հուզված եմ: Շնորհակալ եմ, որ այստեղ եմ»:

Ավելին
Back to top button
Close