Նորություններ

Ռոբերտ Քոչարյանին, հնարավոր է, վիրահատեն. Վիկտոր Սողոմոնյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, հնարավոր է, վիրահատեն։ Այս մասին  ասաց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

«Չի բացառվում, որ առաջիկա օրերին նախագահը ոչ բարդ վիրահատության ենթարկվի։ Առանձնապես լուրջ խնդիրներ չկան։ Կարծում եմ՝ վիրահատությունից հաշված օրերի ընթացքում պարոն Քոչարյանի առողջությունը լիովին կվերականգնվի, այնպես որ, պետք է հիասթափեցնեմ այն մի քանի մոլագարներին, որոնք անցած օրերին չէին կարողանում զսպել իրենց ոգեւորությունը այն կապակցությամբ, թե քոչարյանը անառողջ է»,– ասաց նա։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի վերջին շրջանում երկու անգամ տեղափոխել էին «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։ Բուժզննում անցնելուց հետո Ռոբերտ Քոչարյանը վերադարձել էր կալանավայր:

Ավելին
Back to top button
Close