Նորություններ

Ոստիկանները հայտնաբերել են բանկից 122․000․000 դրամ հափշտակած կառավարչին

Սեպտեմբերի 28-ին ոստիկանության Արտաշատի բաժնում գրություն էր ստացվել, որ Հայաստանում գործող բանկերից մեկի Արտաշատի մասնաճյուղի դրամարկղի ստուգման ժամանակ պարզվել է, որ հափշտակվել է 122 միլիոն դրամ։ Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում Արտաշատի ոստիկանները փաստական տվյալներ ձեռք բերեցին հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնության վերաբերյալ։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 6-ին կասկածյալը, որը հիշյալ մասնաճյուղի կառավարիչն է, Երևանում հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Արտաշատի բաժին։ Արարատի մարզի բնակիչ, 38-ամյա տղամարդը ներկայացվել է դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվել։ Հանգամանքները պարզվում են։ Նախաքննությունը շարունակվում է։

Ավելին
Back to top button
Close