Մշակույթ/ՊատմությունՆորություններ
Խնդրում եմ ինձ ազատել աշխատանքից վիրավորական ցածր աշխատավարձի պատճառով․ ռեժիսորի դիմումը ռեկտորին
Ռեժիսոր, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դասախոս Հրանտ Մովսիսյանը աշխատանքից ազատման դիմում է գրել․
«28.300դրամ….
ԵԹԿՊԻ-ն այսքան է գնահատում իր դասախոսներին…»,- գրել է նա Ֆեյսբուքի իր էջում ու հրապարակել դիմումի լուսանկարը։
Իսկ դիմումի տեքստում գրված է․
«Խնդրում եմ ինձ ազատել աշխատանքից վիրավորական ցածր աշխատավարձի պատճառով։
Կարծում եմ, որ ԵԹԿՊԻ-ը պետք է գիտակցի, որ ՀՀ վաստակավոր արվեստի գործիչ և, ամենակարևորը, մինչ օրս գործող ռեժիսորի կողմից մատաղ սերնդին տրված գիտելիքը չպետք է գնահատվի ամսական (մաքուր) 28.300 դրամ»։