Նորություններ

Բարի լուր. յոթ տարի երեխաներ չունեցող ամուսինները, ովքեր բնակվում են վարձով, ունեցան եռյակ՝ 2 աղջիկ, 1 տղա

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի ծննդատանը եռյակ է լույս աշխարհ եկել՝ 2 աղջիկ 1 տղա: Մայրը՝ 26-ամյա Աննա Վարդանյանը և հայրը՝ 30-ամյա Արտակ Պետրոսյանը, իրենց շնորհակալությունն են հայտնում ծննդատան բուժանզնակազմին, որ Աստծո կամոք, 7 տարի երեխա չունենալուց հետո ընտանիքը համալրվեց 2 աղջիկ և 1 տղա հրաշքներով: «Ուզում ենք հատուկ շնորհակալություն հայտնել բժիշկ Մոնիկա Միրզոյանին, ով տևական ժամանակ սրտացավ վերաբերմունք ցուցաբերեց մայրիկի նկատմամբ»:

 

Ավելին
Back to top button
Close