Նորություններ

Խոշոր ավտովթար-հրդեհ Կոտայքի մարզում. կան տուժածներ

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 07:40-ի սահմաններում Opel մակնիշի 36 FR 369 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում՝ Ավբովյանի վարչական տարածքում, դեպի Սևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին, այնուհետև բախվել գործարանի տարածքում տեղադրված քարե զուգարանին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, իսկ վարորդն ու ուղևորը կարողացել են ինքնուրույն դուրս գալ ավտոմեքենայից:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության հրշեջ խումը, ովքեր մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն ավտոմեքենան, որը բարձված է եղել գյուղմթերքով, կարելի է ասել, ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի:

Վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգությունն են ստացել, ապա ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի և նույն վաշտի 1-ին դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի ուղեկցությամբ տեղափոխվել են հիվանդանոց:

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com 

Ավելին
Back to top button
Close