Նորություններ

Դպրոցականների բաց թողած փուչիկները հասել են հայ-ադրբեջանական սահման

Սեպտեմբերի 1-ին երկինք բաց թողած՝ “Բարի գալուստ Երևանի Լեոնիդ Ազգալդյանի անվան Հ200 դպրոց” գրությամբ փուչիկները, հասել են հայ-ադրբեջանական սահման։

Երևանի ավագանու անդամ Լևոն Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և պատմել մի դեպք.

«Ճիշտն ասած նոր իմացա, որոշեցի կիսվել ձեր հետ

Սեպտեմբերի 1-ին թիվ 200 դպրոցի աշակերտները երկինք էին բաց թողել փուչիկներ՝ «Բարի գալուստ Երևանի Լեոնիդ Ազգալդյանի անվան Հ200 դպրոց» գրությամբ։ Խորհրդանշական է, որ վերը նշված փուչիկները հասել էին մինչև հայ-ադրբեջանական սահմանի հարավարևելյան N դիրք, և զինվորները գտել էին վերը նշված փուչիկները:
Տղաները որոշել են դիրքը անվանակոչել Ազգալդյանի անունով»:

Ավելին
Back to top button
Close