Նորություններ

«Հայելիի» մոտ տեղի ունեցած միջադեպի առթիվ Ոստիկանության կենտրոնական բաժնում քրգործ է հարուցվել. Գոռ Աբրահամյան

Երևան քաղաքի դատախազի հանձնարարությամբ «Հայելի» մամուլի ակումբի մոտ տեղի ունեցած միջադեպի առթիվ Ոստիկանության կենտրոնական բաժնում քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164֊րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Այս մասին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի ԶԼՄ-ների գործով խորհրդական Գոռ Աբրահամյանը:

ՀՀ ՔՕ-ի 164-րդ հոդվածը սահմանում է՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը։

Հիշեցնենք, որ երեկ 4 երիտասարդ պաշարել էր «Հայելի» մամուլի ակումբը։ Նրանք ձվեր են նետել ակումբի դռներին ու պաստառներ փակցրել։ Նրանցից մեկը, որը ներկայացել է որպես քաղաքացի Դավիթ Հովհաննիսյան, ասել է, որ պահանջում է փակել լրատվամիջոցը։

Ավելին
Back to top button
Close