Նորություններ

Թանկագին հյուրեր ունենք․ վարչապետը լուսանկար է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի, աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a down խմբի վոկալիստ Սերժ Թանկյանի եւ ամերիկահայ հայտնի բժիշկ, ԱՄՆ Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական քոլեջի համաղեկավար, Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր, դոկտոր Էրիկ Էսրաիլյանի հետ։ Վարչապետը լուսանկարին կից գրառում է կատարել․ «Թանկագին հյուրեր ունենք»։

Նշենք, որ հյուրերը Հայաստան են ժամանել՝ մասնակցելու տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային 23-րդ համաժողովին՝ «WCIT 2019»-ին։

Ավելին
Back to top button
Close