Նորություններ

Արթուր Վանեցյանը չի պատրաստվում հրաժարական տալ ՀՖՖ նախագահի պաշտոնից

Քաղաքական հանդիպումներ ես ընդհանրապես չեմ ունենում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում «Զվարթնոց» օդանավակայանում ասել է ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն, ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը` պատասխանելով այն հարցին, թե ինքը Արցախում գտնվելու ժամանակ քաղաքական հանդիպումներ ունեցել է, թե` ոչ:

Պատասխանելով հարցին, թե արդյոք պատրաստվում է հրաժարական տալ ՀՖՖ նախագահի պաշտոնից, նա ասաց. «Իհարկե, ոչ»:

Նշենք, որ օրերս Արթուր Վանեցյանը Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Սրբազանի հրավերով Արցախում է եղել, նա Պարգեւ Սրբազանի հետ նաեւ լուսանկար է հրապարակել:

Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել սեպտեմբերի 16-ին` հանդես գալով սկանդալային հայտարարությամբ:

Ավելին
Back to top button
Close