ՆորություններՍպորտ

Ինչպիսի՞ն է Մեսսիի ու Սուարեսի վիճակն առաջիկա դիմակայությանն ընդառաջ

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն Պրիմերայի 8-րդ տուրի «Սևիլիայի» հետ խաղին ընդառաջ խոսել է իր թիմի մասին:

«Մեսսին ու Սուարեսը կրկին լավ մարզավիճակում են: Նրանք դա ցույց տվեցին «Ինտերի» հետ խաղում (2-1): Ես կիրակի օրը որոշում կկայացնեմ՝ նրանք կսկսե՞ն արդյոք խաղը մեկնարկային րոպեներից, թե՞ ավելի ուշ դուրս կգան խաղադաշտ:

Երկու ֆուտբոլիստներն էլ այս մրցաշրջանում բախվել են վնասվածքների, բայց որքան շատ խաղան, այնքան ավելի լավը կլինի նրանց մարզավիճակը: Մեզ մոտ ամեն ինչ գերազանց է: Մենք լավ ընթացքի մեջ ենք, հիմա մեզ սպասվում է խաղ ուժեղ թիմի հետ: Մեր նպատակն է՝ շարունակել առաջ շարժվել», — Վալվերդեի խոսքերն է մեջբերել Goal-ը:

«Բարսելոնա» — «Սևիլիա» խաղը կկայանա հոկտեմբերի 6-ին, Երևանի ժամանակով ժ.23:00-ին:

Ավելին
Back to top button
Close