ՆորություններՍպորտ

Ադամյան. Երկու տարի առաջ խաղում էի 3-րդ լիգայում, իսկ այսօր իրականացրել եմ երազանքս

Գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը Մյունխենի «Բավարիայի» դեմ Գերմանիայի առաջնության 7-րդ տուրի խաղում դուբլի հեղինակ դառնալուց հետո կիսվել է տպավորություններով:

«Կարելի է ասել, որ սա իմ կարիերայի ամենահիշվող խաղն է։ Անցած մրցաշրջանում Համբուրգում հեթ-տրիկի հեղինակ դարձա, բայց այս խաղն ինձ համար ավելի կարևոր էր։ Երկու տարի առաջ խաղում էի Գերմանիայի 3-րդ լիգայում, իսկ այսօր իրականացրել եմ  երազանքս», — Հայաստանի հավաքականի հարձակվողի խոսքը մեջբերում է goal.com-ը:

Հիշեցնենք, որ Ադամյանի դուբլի շնորհիվ «Հոֆենհայմն» իր պատմության մեջ առաջին անգամ «Ալիանց Արենա» մարզադաշտում հաղթեց «Բավարիային»:

Ավելին
Back to top button
Close