ՆորություններՍպորտ

Սարգիս Ադամյանը մեկնաբանել է իր ֆանտաստիկ ելույթը

Հայաստանի ազգային հավաքականի ու «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը խոսել է «Բավարիայի» դարպասը խփած դուբլի մասին։

«Ցանկանում էինք այս խաղում օգտագործել բոլոր շանսերը և կարողացանք անել դա։ Հավատում էինք, որ կարող ենք արդյունքի հասնել։ Ապահով էինք գործում պաշտպանվելիս, իսկ հակագրոհները լավ էինք օգտագործում։ Այսօր դա աշխատեց։ Ես ինքս էլ չեմ կարողանում հավատալ․․․

Մարզիչն ինձ շանս տվեց և ես ցանկանում էի անել այնպես, որ նորից ինձ վստահի։ Կարծում եմ՝ դա ինձ հաջողվեց։ Անհամբերությամբ սպասում էի այս խաղին»,- Ադամյանի խոսքերը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ մեր հարձակվողի դուբլի շնորհիվ «Հոֆենհայմը» հաղթեց «Բավարիային» 2-1 հաշվով:

armsport.am

Ավելին
Back to top button
Close