Նորություններ

Հայկ Մարությանը Կախա Կալաձեին հրավիրել է այս ամիս այցելել Երևան

Թբիլիսիում գտնվող Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալվել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեին։ Քաղաքապետ Մարությանը շնորհավորել է վրաց գործընկերոջը մայրաքաղաք Թբիլիսիի տոնի կապակցությամբ։ Քաղաքապետերը քննարկել են նաև երկու մայրաքաղաքների զարգացման հեռանկարներն ու երկկողմ հարաբերությունների խորացման կոնկրետ ծրագրերը։

Օգտվելով առիթից՝ Հայկ Մարությանը Կախա Կալաձեին հրավիրել է այս ամիս այցելել Երևան՝ մասնակցելու «Էրեբունի-Երևան» տոնակատարությանը։ Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ առաջիկա տարիներին երկու քույր քաղաքների հարաբերություններն էլ ավելի են զարգանալու՝ բոլոր ուղղություններով։

 

Ավելին
Back to top button
Close