ՆորություններՕՐԱԿԱՐԳՈՒՄ

«Հայաստանում իրավիճակ փոխվեց, «Վեոլիա ջրում» բան չփոխվեց». բարձրահարկ շենքի հիմքերը թուլանում են

Երևանի Այգեձոր թաղամասի 76 շենքի խմելու ջրի գլխավոր խողովակի անսարքության պատճառով արդեն մի քանի օր խմելու ջուրն անխնա կերպով հոսում է շենքի նկուղային հատված:

Բնակիչներն ահազանգել են, եւ «Վեոլիա ջուր» ՓԲԸ աշխատակիցները խողովակները փոխելու փոխարեն վերանորոգման աշխատանքներ են կատարել, որը ժամանակավոր բնույթ է կրում: Բազմիցս դիմել են տարբեր ատյանների՝ խնդրին լուծում տալու համար, սակայն ապարդյուն:

Իսկ ջրի արտահոսքն իրենից վտանգ է ներկայացնում բարձրահարկ շենքի հիմքերը թուլացնելու և վթարային աստիճանի հասցնելու առումով:

Ավելին
Back to top button
Close