ԱՌԱՆՑՔՈՒՄՆորություններ

«Բովանդակային և ընթացակարգային խախտումներով որոշում է ներկայացվելու Սահմանադրական դատարան». Գոհար Մելոյան

Ազգային ժողովը 98 կողմ, 2 ձեռնպահ, 1 դեմ ձայներով որոշեց դիմել Սահմանադրական դատարան՝ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու միջնորդությամբ:

Թեմայի շուրջ ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման ընթացքում դիտարկումներ է ներկայացրել սահմանադրագետ Գոհար Մելոյանը:

Վերջինիս համոզմամբ՝ այս որոշումն իրավականության և օրինականության հետ բացարձակ առնչություն չունի և քաղաքական բնույթի է, քանի որ առկա է հակասություն սահմանադրությանը, ԱԺ կանոնակարգ-օրենքին և Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքներին:

«Հիմնավորումները որոշակիորեն մանիպուլյատիվ և պոպուլիստական բնույթ ունեին և ոչ իրավական հիմնավորվածություն»,- նշում է սահմանադրագետը:

Սահմանադրագետը կարծում է, որ բովանդակային և ընթացակարգային խախտումներով որոշում է ներկայացվելու Սահմանադրական դատարան:

«Իրենք պարտավոր են իրենց սահմանադրական պարտականությունը կատարել, երբ որ ակնհայտ ի հայտ կգան այդ հիմքերը»:

Ավելին
Back to top button
Close