ՄիջազգայինՆորություններ

Դոնալդ Թրամփը որոշել է կրճատել Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմը

ԱՄՆ նախագահը ցանկանում է բարձրացնել Ազգային անվտանգության խորհրդի արդյունավետությունը, հայտնել է Bloomberg-ը: Աշխատակազմի կրճատման որոշումը կայացվել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ սկանդալային հեռախոսազրույցի արտահոսքից հետո:

Թրամփը հրահանգել է զգալիորեն կրճատել ԱԱԽ աշխատակազմը, որը ներքին եւ արտաքին քաղաքական  կարեւոր հարցերի շուրջ խորհրդատվություն է իրականացնում պետության ղեկավարի համար:

Զելենսկիի հետ հեռախոսազրույցի արտահոսքն ամերիկացի նախագահի իմպիչմենթի գործընթացի մեկնարկի առիթ է հանդիսացել:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտնել էր, որ արտահոսքի հեղինակն ԱԱԽ-ում է հայտնվել նախկին նախագահ Բարաք Օբամայի կառավարման տարիներին:

Այդ ժամանակաշրջանում Ազգային անվտանգության խորհրդի աշխատակիցների թիվը հասնում էր 310-ի: Նրանց մեծ մասը հատուկ ծառայությունների, պաշտպանության նախարարության եւ Պետդեպարտամենտի աշխատակիցներ էին:

 

Աղբյուր՝ Deutsche Welle

Back to top button