ՄիջազգայինՆորություններ

Իրանի ԱԳՆ-ից չեն հաստատել, որ ՌԴ քաղաքացուհուն շուտով ազատ կարձակեն

Իրանի ԱԳՆ-ից չեն հաստատել այն տեղեկությունը, որ Թեհրանում ձերբակալված ՌԴ քաղաքացի Յուլյա Յուզիկը շուտով ազատ կարձակվի: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Իրանում ՌԴ դեսպանատան մամուլի քարտուղար Անդրեյ Գանենկոն:

«Դեսպանատունը հարցում է ուղարկել Իրանի ԱԳՆ՝ պարզաբանելու Յուզիկի շուրջ ստեղծված իրավիճակը: Նրան շուտով ազատ արձակելու տեղեկությունը չի հաստատվել»-նշել է Գանենկոն:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ հրավիրված իրանցի դեսպան Մեհդի Սանային հայտնել էր, որ Թեհրանում ձերբակալված Յուլյա Յուզիկն Իրանի իրավապահ մարմիններին ցուցմունք է տվել եւ շուտով ազատ կարձակվի:

ՌԴ քաղաքացուհին ձերբակալվել էր հոկտեմբերի 2-ին՝ Թեհրանի հյուրանոցներից մեկում:

 

Աղբյուր՝ ՏԱՍՍ

Back to top button