ՆորություններՍպորտ

Ժետիսուի ֆուտբոլիստը գոլը նվիրել է Կամո Հովհաննիսյանին

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը այսօր նշում է ծննդյան 27-ամյակը։

Կամոյի ակումբը՝ ղազախական «Ժետիսուն» այսօր առաջնության 29-րդ տուրում ընդունել էր «Իրտիշ» ակումբին։ Տանտերերը հաղթել են մրցակցին 2-1 հաշվով։

Հանդիպման 88-րդ րոպեին «Ժետիսուի» ֆուտբոլիստ Մարտին Տոշևը խփեց հաղթական գնդակը։ Գոլից հետո նա մոտեցավ թիմի պահեստային նստարանին, խաղընկերներից վերցրեց Կամոյի մարզաշապիկը՝ այդպիսով գոլը նվիրելով մեր ընտրանու ֆուտբոլիստին։

Հիշեցնենք, որ Կամո Հովհաննիսյանը վնասվածք ունի, սակայն ամեն դեպքում հրավիրվել է ազգային հավաքական առաջիկա երկու հանդիպումների համար։

«Ժետիսուն» 48 միավորով հինգերորդն է Ղազախստանի առաջնության մրցաշարային աղյուսակում։

armsport.am

Back to top button