ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Մարդիկ՝ վանդակում, կենդանիները՝ ազատության մեջ. էքստրեմալ տուրիզմ

GG Conservation կազմակերպության աշխատակիցները, ովքեր Հարավային Աֆրիկայում զբաղվում են կենդանիների պաշտպանության հարցերով, տեղադրել են թափանցիկ պլաստմասից պատրաստված հատուկ վանդակներ, որպեսզի վայրի բնության սիրահարները կարողանան անմիջականորեն գտնվել առյուծների փրայդի շրջապատում:

Նորամուծությունը գրավել է հատկապես զբոսաշրջիկ-լուսանկարիչների եւ հետաքրքրասեր առյուծների ուշադրությունը: Վերջիններս անմիջապես անցել են  մարդկանցով լի արտասովոր կառույցների ամրության ստուգմանը:

Արգելոցի տարածքում նոր նախագիծ իրականացնող կենդանաբանների թիմը ֆինանսավորման նոր աղբյուր է գտել, որի բոլոր միջոցները կուղղվեն փրկված գիշատիչների պահպանության գործին:

Աղբյուր՝ fishki.net

Ավելին
Back to top button
Close