ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Երկու սեռական օրգան ունեցող կինն առողջ երեխա է ծննդաբերել

Էլեոնորա Ռոուն առողջ դուստր է լույս աշխարհ բերել, թեեւ բժիշկները պնդում էին, որ դա փաստացի անհնար է:

Կինը ծնվել է հազվագյուտ անոմալիայով. նա ունի երկուական հեշտոց, արգանդ եւ արգանդի վզիկ: Այդ արտասովոր երեւույթի մասին 36-ամյա կինն իմացել է միայն 5 տարի առաջ:

2015թ.-ին բժիշկներն Էլեոնորային վիրահատել են՝ հեռացնելով հեշտոցը բաժանող պատը, միաժամանակ թողնելով երկու արգանդը : Վիրահատական միջամտությունից հետո բուժաշխատողները կնոջն ասել են, որ դժվար թե նա կարողանա երեխաներ ունենալ, քանի որ նման դեպքերում վիժելու հավանականությունն ավելի քան 90% է:

«Երբ ինձ հայտնեցին, որ ես 2 սեռական օրգան ունեմ, դա շատ տարօրինակ էր: Ես 30 տարի ապրել եմ ու չեմ իմացել այդ մասին, եւ որեւէ բժիշկ նախկինում դա չի նկատել: Փոխարենը ես այժմ հասկանում եմ, թե նախկինում ինչու չէի կարողանում միջադիր օգտագործել»,-պատմել է Էլեոնորա Ռոուն :

Վիրահատությունից 1 տարի անց Ռոուն հանդիպել է իր ապագա ամուսնուն՝ Քրիսին: Զույգը երազում էր երեխայի մասին, եւ հրաշքը տեղի է ունենում: Էլեոնորայի առաջին հղիությունն անհաջող ավարտ է ունենում, սակայն հետագայում նա կեսարյան հատման միջոցով առողջ դուստր է լույս աշխարհ բերում:

Էլեոնորա Ռոուն ընդգծում է, որ ցանկանում է իր օրինակով հուսադրել եւ օգնել մյուս կանանց, ովքեր բախվում են նման խնդիրների հետ:

Աղբյուր՝ letidor.ru

Ավելին
Back to top button
Close