ՄիջազգայինՆորություններ

Իշխանության տրանզիտի նախապատրաստություն է գնում. քաղաքագետ Վ.Սոլովեյը տվել է ՌԴ հաջորդ նախագահի անունը

Իշխանության տրանզիտի նախապատրաստություն է գնում, եւ այդ ուղղությամբ աշխատում են հատուկ խմբեր, որոնք արդեն նախանշել են շուրջ 40 տարբերակ: Այդ մասին Telegram-ալիքով հայտարարել է ռուսաստանցի քաղաքագետ Վալերի Սոլովեյը: Կան մի քանի թեկնածություններ. տարբերակները մշակվում են, սակայն ամենահավանական փոխարինողը հանդիսանում է այն անձը, ով արդեն ղեկավարել է Ռուսաստանի Դաշնությունը:

Քաղաքագետն ընդգծել է, որ հիմնական տարբերակն էլիտաների կողմից ներկայիս վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի առաջադրումն է, ով 2008-2012թ.թ.-ին զբաղեցրել է ՌԴ նախագահի պաշտոնը: Ըստ այդ սխեմայի՝ ՌԴ ներկայիս նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է ղեկավարել Պետական խորհուրդը:

Այդ տարբերակը տարբեր շրջանակներում համարվում է ամենաօպտիմալը: «Վստահ են, որ կհաջողվի Մեդվեդեւին ընտրել նախագահ»,-նշել է Սոլովեյը: Միեւնույն ժամանակ նա չի բացառում, որ ընտրությունը կուղեկցվի խոշոր կեղծիքներով եւ ադմինիստրատիվ ճնշումով: Ցանկացած դեպքում նոր տեխնոլոգիաները կկիրառվեն շրջանային ընտրությունների ժամանակ:

Վալերի Սոլովեյը նաեւ կանխատեսում է պետական 2 կորպորացիաների՝ «Գազպրոմի» եւ «Տրանսնեֆտի» ղեկավարների փոփոխությունը:

Պրոֆեսոր Սոլովեյը, ում հեռացրել են Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտից, հանդիսանում է Ռուսաստանի ամենահայտնի քաղաքագետներից մեկը:

Աղբյուր՝ mk.ru

Ավելին
Back to top button
Close