ՆորություններՍպորտ

Ինչ արարքների համար և որքան են տուգանվում Ռեալի խաղացողները. հրապարակվել է ցանկը

Deportes Cuatro պարբերականը հրապարակել է Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստների արարքների ցուցակը, որոնց համար նրանք տուգանվելու են:

Համաձայն այդ փաստաթղթերի՝ «Ռեալի» ֆուտբոլիստները պետք է ակումբի մարզաբազայում հայտնվեն մարզումից 45 րոպե առաջ: 5 րոպեով ուշանալը ֆուտբոլիստի համար կարժենա 250 եվրո, 15 րոպե ուշացումը՝ 500 եվրո, ավելի երկար ժամանակով ուշացումը՝ 1000 և ավելի եվրո:

Ոչ հարգելի պատճառով բացակայությունը մարզումից պատժվելու է 3000 եվրո տուգանքով:

Հանդերձարանում և թիմի ավտոբուսում ֆուտբոլիստներին պարտավորեցնում են հեռախոսները դնել անձայն ռեժիմի վրա: Այս կանոնի առաջին խախտման համար պետք է վճարել 250 եվրո: Հետագա խախտումների համար տուգանքը աճելու է 500-1000 եվրո:

Յուրաքանչյուր ֆուտբոլիստ շաբաթը մեկ պետք է կշռվի: Խախտման համար տուգանքը՝ 250 եվրո: Եթե ֆուտբոլիստի քաշը գերազանցում է թույլատրելի նորմը, նա ստիպված կլինի վճարել 1000 եվրո:

Բացի դրանից, փաստաթղթերում նշված է, որ ֆուտբոլիստները պետք է մարզչին ու ակումբին զգուշացնեն, եթե պատրաստվում են հանգստյան օրերին լքել Մադրիդը: Կոմերցիոն գործունեության մասին հարցազրույցը նույնպես պետք է նախապես համաձայնեցվի «Ռեալի» ներկայացուցիչների հետ: Այս կանոնների խախտման համար տուգանքները հասնում են 1000 եվրոյի:

Ավելին
Back to top button
Close