«Բժիշկն ազատվել էր աշխատանքից, իսկ նրա որդին այսօր «հաշիվ էր պահանջում» տնօրենից». Ա. Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բուժաշխատողների կողմից ապօրինի գումարների շորթումն անընդունելի է և միշտ արժանանալու է նման խիստ արձագանքի:
Գագիկ Համբարձումյանը, ում որդին այսօր հարձակվել էր «Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի» տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Մանուկյանի վրա` օրեր առաջ ազատվել էր աշխատանքից լուսանկարում երևացող դիմումի հիման վրա: Նա ապօրինի 400.000 դրամ գումար էր վերցրել պացիենտի հարազատներից, իսկ այս դիմումից հետո հետ վերադարձրել այն:
Տնօրենի իրավաչափ որոշմամբ` նա այս խախտումը թույլ տալու համար ազատվել էր աշխատանքից, իսկ նրա որդին այսօր «հաշիվ էր պահանջում» տնօրենից»: Ավելի վաղ նախարարը գրել էր, որ տեղյակ է Ուռուցքաբանության ազգային կենտրոնում տեղի ունեցած միջադեպից, եւ հանձնարարել է համապատասխան աշխատակիցներին համագործակցել իրավապահ մարմինների հետ՝ դեպքի բոլոր մանրամասները պարզելու նպատակով: